Փայտի գեղարվեստական փորագրությունը, սերտորեն կապված լինելով հայկական կիրառական արվեստի բոլոր ճյուղերի հետ, էթնիկ արվեստին բնորոշ իր հատկանիշներով դարձել է համաշխարհային նյութական մշակույթի անբաժանելի մասը:
Հայաստանի տարածքում փայտի գեղարվեստական փորագրության մշակույթը հայտնի է եղել դեռ վաղնջական ժամանակներից:
Ագաթանգեղոսի վկայությամբ, Հայաստանի հեթանոսական տաճարներում շատ տարածված և ընդունված են եղել փայտե քանդակներն ու արձանիկները:
Կիրառական արվեստի նմուշներն անառարկելիորեն կրում են իրենց ժամանակի գաղափարների կնիքը, չափազանց բնորոշ ձևերով արտահայտում տվյալ ֆորմացիային ներհատուկ մարդու մտածելակերպն ու աշխարհընկալումը:
Հնագույն ժամանակների և միջնադարյան Հայաստանի փայտե առարկաներ շատ քիչ են պահպանվել:
Չնայած փայտը քարի նման չէր կարող դիմակայել ժամանակի փորձություններին, այնուամենայնիվ մեզ են հասել միջնադարյան փայտարվեստի բացառիկ նմուշներ. եկեղեցիների դռներ՝ Մշո Առաքելոց վանքի, Տաթևի, Սևանի վանքերի, սյուների խոյակներ, գրակալներ (հիմնականում Անիից), որոնք վկայում են փայտի գեղարվեստական փորագրության բարձր մակարդակի մասին:
Փայտագործ վարպետները նախշազարդում էին նաև կենցաղում օգտագործվող փայտե իրերը՝ գդալներ, շերեփներ, գաթանախշիչներ, դաջեր, հմայիլ-դաղդղաններ, աղամաններ, հավանգներ և այլ առարկաներ:
Կենցաղային այս իրերը, որոնք նախշազարդվում էին երկրաչափական ու բուսական մոտիվներով, պահպանվել են ավելի ուշ շրջանից՝ 18-րդ դարից:
Փայտի փորագրությամբ առանձնացող պատմական Հայաստանի տարածքը Վանա լճի ավազանն էր, Վանի թագավորությունը: 18-19-րդ դարերից մեզ հասած ոսկե, արծաթե և փայտե առարկաների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վասպուրականյան օջախը պահպանել ու զարգացրել է ուրարտացիների փորագրական արվեստի ոչ միայն տեխնիկական հնարները, այլև նրա նախնական հոգևոր-գեղագիտական ընկալումները:
Վանի էթնիկ արվեստի ավանդույթները հարատևեցին մինչև 20-րդ դարասկիզբը, և դրա շնորհիվ էր, որ ուրարտական արվեստի շատ ու շատ տարրեր դեռ առկա են արդի վարպետների ստեղծագործություններում: Փայտի գեղարվեստական փորագրության նմուշների ուսումնասիրությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ փայտարվեստն իր ուրույն տեղն ունի հայկական կիրառական արվեստում:
Հովհաննես Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ներկայացված են 19-20-րդ դդ. հայ վարպետների ստեղծագործություններից: Հակոբ Ազատյանի, Ռուբեն Հախվերդյանի, Սարգիս Պողոսյանի և այլոց բարձրարժեք ստեղծագործությունները ժողովրդի ստեղծագործ ոգու դրսևորման լավագույն վկայություններից են:
Փայտի գեղարվեստական փորագրություն

Ժորա Աբրահամյան

Ֆելիքս Մեխակյան

Հակոբ Ազատյան

Էդիկ Եսայան

Էդիկ Եսայան

Ռուբեն Հախվերդյան

Սարգիս Պողոսյան

Խաչիկ Գևորգյան

Սարգիս Պողոսյան

Ռուբեն Տիտանյան

Ֆելիքս Մեխակյան

Հակոբ Ազատյան

Հարություն Մարտիրոսյան

Հարություն Մարտիրոսյան

Հարություն Մարտիրոսյան

Հարություն Մարտիրոսյան

Արտյոմ Կոջոյան

Ռուբեն Հախվերդյան

Հակոբ Ազատյան

Հարություն Խաչիկյան

Վիլյամ Հակոբյան

Հրաչիկ Մանուկյան

Սպարտակ Մխիթարյան

Հենրիկ Բարխուդարյան

Հենրիկ Բարխուդարյան

Օլեգ Չերգեշտյան

Կառլեն Սարգսյան

Ռաֆիկ Գալստյան

Հարություն Մարտիրոսյան

Ռաֆիկ Գալստյան

Արթուր Պարույրյան

Բենիկ Պետրոսյան

Լևոն Հովհաննիսյան

Մորիս Թարվերդյան

Հենրիկ Բարխուդարյան

Վաչագան Երջակյան

Հրանտ Մարտիրոսյան

Մորիս Թարվերդյան

Ժորա Աբրահամյան