Քարի գեղարվեստական մշակում

Քարի տարբեր տեսակներով հարուստ Հայաստանում ստեղծագործող վարպետները անգերազանցելի հմտությամբ են մշակում բազալտը, գրանիտն ու մարմարը: Մշակված քարը երբեմն ասեղնագործ է թվում: 
Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում պահվում են քարարվեստի յուրատիպ նմուշներ: Կենտրոնում ներկայացված վարպետների շարքում առանձին տեղ է գրավում քանդակագործ, ժողովրդական վարպետ Արտաշես Պետրոսյանը: Նրա աշխատանքները՝ մանրակերտ հորինվածքներ, մոնումենտալ կառուցվածքներ, արժևորվում են պատմական թեմատիկայով: Հավաքածուում առանձնանում են Դավիթ Ջրբաշյանի սկահակը՝ պատրաստված մարմարից, մանրահյուսված արծաթով, Հարություն Պողոսյանի «Հայաստան» կոչվող սկահակը՝ պատրաստված գլաքարից, բնական մարմարի բազմապիսի գույներով՝  Պողոս Ալաջյանի «Նատյուրմորտ» խորագիրը կրող սկուտեղը: