Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում ստացավ խորհրդային տարիներին: Հայկական կիրառական արվեստի այս ոլորտի լավագույն ավանդույթները ժառանգեցին 20-րդ դարի հայ վարպետները՝ Վահան և Գաբրիել Հացագործյանները, Հրաչիկ Ստեփանյանը, Արծրուն Բերբերյանը, Ժիրայր Չուլոյանը, Գուրգեն Թորոսյանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Պահպանելով ավագ սերնդի վարպետների ավանդույթները՝ նրանք արարեցին նոր հորինվածքներ, նոր զարդամոտիվներ:
Մեր օրերի վարպետների ստեղծագործություններում ակնհայտ է կապը ավանդականի և ժամանակակից մտածողության միջև:
Հայ վարպետների լավագույն ստեղծագործությունները ներկայացված են Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի՝ մետաղի գեղարվեստական մշակման նմուշների ցուցասրահում: