«Ազգային փոքրամասնությունները թանգարանում»

25.09.2021

Սեպտեմբերի 25-ին Ժողովրդական արվեստների թանգարանում, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, տեղի ունեցան միջոցառումներ՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ:
Ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցիչների և թանգարանի տնօրենի ողջույնի ու շնորհավորական ելույթներից հետո յուրաքանչյուր համայնք հանդիսավոր կերպով ներկայացրեց էթնիկ մշակութային կատարումներ: Թանգարանի տնօրենը և ազգային համայնքների ղեկավարներն իրենց ելույթում կարևորեցին թանգարան-համայնք համագործակցության շարունակականությունը և մշակութային հետագա փոխշփումները:
Մինչև երեկո թանգարանի ցուցասրահներում թևածում էին ռուսական, հունական, վրացական, ասորական, եզդիական, քրդական, ուկրաինական ազգային երաժշտությունը, պոեզիան, պարային բեմադրությունները, իսկ ազգային յուրօրինակ ուտեստների համտեսը այցելուների, թերևս, ամենասիրելի պահն էր oրվա շրջանակում: