«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»
24.09.2021
Սեպտեմբերի 24-ին Ժողովրդական արվեստների թանգարանը հյուրընկալեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկ փառատոնը, որը կազմակերպվում է ամեն տարի` «Տոնացույց. ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ի կողմից։ Օրորոցայիններին նվիրված ելույթներ ունեցան «Տոնացույց» ժողովրդական թատրոնի արտիստներ Թամար Հակոբյանը և Լիանա Ռոզիկյանը (Հայաստան), ֆուտուրոլոգ, ռեժիսոր, «301 Իմաստության Երկիր» հիմնադրամի համահիմնադիր Պյոտր Նեմոյը (Ռուսաստան), միստիկ ավանդական մշակույթի և ձայնի ուսումնասիրող Եվգենյա Մելքոնյանը (Ուկրաինա)։