«Տիկնիկի ճանապարհորդությունը. Օրենբուրգից՝ Երևան»

13.10.2021

Հոկտեմբերի 13-ին Ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվեց «Տիկնիկի ճանապարհորդությունը. Օրենբուրգից՝ Երևան» խորագրով միջոցառումը:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ Օրենբուրգի Տիկնիկի պատկերասրահի վարպետների աշխատանքների ցուցահանդես, «Նորաձևություն, ոճ, ավանդույթներ. Ուրալյան կազակուհին մոդեռնիզմի շրջանում» թեմայով դասախոսություն, հայ և ռուս տիկնիկագործների հանդիպում, որն էլ ուղեկցվեց «Ավանդական տիկնիկ. պատմություն, ավանդույթներ, հայկական և ռուսական ավանդույթների փոխադարձ կապը» թեմայով դասախոսություն-քննարկմամբ և «Малышок-голышок» տիկնիկի պատրաստման վարպետության դասով։