«Ճանաչենք Քեսապը». հանդիպում ազգագրագետ Հակոբ Չոլաքյանի հետ 21.03.2015
21.03.2015
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, մարտի 21-ին տեղի ունեցավ հանդիպում քեսապցի պատմաբան, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանի հետ:
Բազմաթիվ գրքեր հեղինակած գիտնականի աշխատությունների շարքում է Քեսապի ամբողջական պատմությունը ներկայացնող պատմական ազգագրական քառհատորյակը, ինչպես նաև «Տեղահանության 3 օրը» խորագրով գիրքը։
Կենտրոնը հյուրընկալել էր նաև երիտասարդ քեսապցիներին, ովքեր ներկայացրեցին խաղիկներ Քեսապի բարբառով: