Անհատական ցուցահանդես՝ Հրաչ Հայրապետյան ‹‹Դիլիջանյան գույներ›› 01.11-12.11.2014

11.11.2014
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ գեղանկարիչ Հրաչ Հայրապետյանի ‹‹Դիլիջանյան գույներ›› խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը և նրա ստեղծագործությունների նույնանուն կատալոգի շնորհանդեսի արարողությունը: Գեղանկարիչ Հրաչ Հայրապետյանը (Սաշ) ծնվել է 1950 թվականին Դիլիջան քաղաքում: 1974 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: 2001 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2004 թվականից Դանիայի Հիլերոտ քաղաքի ‹‹Նոր արվեստ›› միության անդամ է: Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: Հրաչ Հայրապետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Դանիայի, Արգենտինայի, Հունաստանի, Իրանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում: