Գագիկ Հարությունյանի «Գութաներգ» ֆիլմի դիտում 28.03.2015

28.03.2015
Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացավ «Գութաներգ» ֆիլմի դիտումը:
 
Կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային ֆիլմը ոչ միայն ներկայացնում, այլ նաև վերագնահատում է գութաներգը, ինչպես նաև հավաստում մեր օրերում Կոմիտաս Վարդապետի կյանքի և ստեղծագործության նշանակությունը: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: 

Ֆիլմը պատմում է մի շատ հետաքրքիր իրադարձության մասին. Կոնսերվատորիայի ուսանողների կողմից կազմակերպված Կոմիտասի «Լոռվա գութան» երգի միջազգային պրեմիերան ինտերնետի միջոցով: Բաշխվում են ձայները: Երևանում տրվում է չափը և ուղարկվում է նախագծի մասնասկիցներին: Ինտերնետով ստեղծվում է կաղապարը, որին միանում են մնացած ձայները: Համայն հայությունը՝ Ավստրալիայից մինչև Սիբիր, Կանադայից մինչև Լատինական Ամերիկայի հարավ, կերգեն Գութաներգը: