Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Հիշողության տոհմածառ» 30.04-08.05.2014

30.04.2014
Ցուցահանդեսը ներկայացնում էր եղեռնը վերապրած ինքնուս գեղանկարիչների ստեղծագործությունները: Ապրելով հայրենիքից հեռու (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան), նրանք կտավներին են փոխանցել իրենց  ապրումները, հարազատ երկրին ուղղված անսահման սերն ու կարոտը:  Ցուցահանդեսին ներկայացված յուրաքանչյուր վրձնած կտավ, թերևս նրանց հիշողությունների խոսուն վկայությունն էր: