Նելլի Ահարոնովա-Աղաջանովայի անհատական ցուցահանդես 18.04-25.04.2014

18.04.2014
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ նկարչուհի Նելլի Ահարոնովայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Արվեստասեր հանրությանը ներկայացվեց Նելի Ահարոնովայի ստեղծագործական վերջին տարիների ընթացքում կատարված 55 աշխատանք: Դա հեղինակի 5-րդ անհատական ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեցին «Ծաղիկներ» խորագրով ստեղծագործություններ:
Նելլին մի քանի հեքիաթ-գրքերի հեղինակ է՝ իր իսկ գեղարվեստական նկարազարդումներով, թարգմանված մի քանի լեզուներով:
Նելլի Ահարոնովան ստացել է ժողովրդական վարպետի կոչում: