Վահագն Խաչատրյանի ‹‹Խոհեր…›› անհատական ցուցահանդես 04.06-08.06.2014

04.06.2014
Մասնագիտությամբ իրավաբան Վահագն Խաչատրյանը ներկայացել էր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով:
Վ. Խաչատրյանը ծնվել է 1973 թ.
Հեղինակը սկսել է ստեղծագործել 2008 թ.-ից, սակայն գեղանկարչությամբ լրջորեն զբաղվում է 2013 թ.-ից:
Դա հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսն էր:
Պարզ արտահայտչաձևերի մեջ գեղանկարիչը կարողացել է ներաշխարհի բացահայտման անսովոր պատկերներ ստեղծել: