Ցուցահանդես՝ նվիրված ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի հիշատակին 03.10-12.10.2014

03.10.2014
Կենտրոնում, հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի մանրաքանդակների  (չեխական շարք.  Յարոսլավ Հաշեկ-‹‹Շվեյկ››) ցուցահանդեսի բացման արարողությունը:
 
Ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի ստեղծագործական որոնումների համար ներշնչանքի աղբյուր են ծառայել հայ ավանդական ճարտարապետության, խեցեգործության, կարպետագործության նմուշները, խաչքարերի զարդանախշերը:
Նրա հմուտ ձեռքի տակ սովորական կավը, փայտը, մետաղը, կաշին ու տարատեսակ ներկերը դառնում էին արվեստի գործ արարող հումք և ինքնաարտահայտման յուրատիպ միջոց:
Սահակ Սահակյանի ստեղծագործություններում իրենց նորովի կերպավորումն են գտել համաշխարհային գրականության, դիցաբանական պատումների հանրաճանաչ հերոսները:
Այս ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի չեխական շարքի մանրաքանդակները:  Յարոսլավ Հաշեկի ‹‹Շվեյկ›› աշխատանքը նրան լայն ճանաչում  բերեց Չեխոսլովակիայում և շնորհեց Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Բազմաշնորհ վարպետը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տոմաշ Պերնիցկին: