‹‹Դիմակահանդես›› ցուցահանդես 03.07-08.07.2014
03.07.2014
Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի ձեռարվեստի խմբակի սաների ներկայացրած ցուցահանդեսը կրում էր ‹‹Դիմակահանդես›› խորագիրը, քանի որ նրանց աշխատանքների հիմքում դիմակներ էին: Խմբակի աղջիկները հյուրերին դիմավորեցին գեղեցիկ պարային կատարումով: Շրջազգեստները, որոնք նրանք կրում էին, պատրաստված էին իրենց իսկ ձեռքով:
Ձեռարվեստի խմբակի երեխաներն ամեն տարի մասնակցել են համաքաղաքյին ցուցահանդեսների, Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների և արժանացել պատվոգրերի:
Ցուցահանդեսի բացման արարողության վերջում երեխաներին հանձնվեցին վկայականներ, պատվոգրեր և շնորհակալագրեր: