Հանրապետական գիտաժողով՝ «Հայկական ժողովրդական արվեստ. ավանդույթներն ու արդի վիճակը» 24.10.2014

24.10.2014
2014թ. հոկտեմբերի 24-ին Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում անցկացվեց հանրապետական գիտաժողով՝ «Հայկական ժողովրդական արվեստ. ավանդույթներն ու արդի վիճակը» խորագրով: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ժողովրդական արվեստի պատմությանն ու ներկային վերաբերող հարցեր, քննարկվեցին մտահոգության տեղիք տվող խնդիրներ, մասնավորապես՝ ժողովրդական արվեստի դիմակայման խնդիրը գլոբալիզացիայի պայմաններում: Գիտաժողովն ավարտվեց քննարկումով, որը հնարավորություն տվեց մասնակիցներին արտահայտելու իրենց կարծիքներն ու տեսակետները հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղիներ որոնել:
Գիտաժողովի շրջանակներում կենտրոնում բացվեց «Խնկի ծառ» ցուցահանդեսը, որը ներկայացնում էր հայ ժողովրդական վարպետների հեղինակած մետաղի և փայտի գեղարվեստական փորագրության նմուշներ, ինչպես նաև գեղանկար աշխատանքներ: